ՀՊՏՀ մագիստրանտը ուժային եռամարտի միջազգային առաջնության չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1368

ՀՊՏՀ բանկային գործունեության կազմակերպում մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսի մագիստրանտ Էդգար Բադալյանը Լեհաստանում կայացած պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) «Առնոլդ Կլասիկի գավաթ» միջազգային առաջնությունում չեմպիոն է դարձել: Մրցամարտը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը՝ Շետլեց քաղաքում, մասնակցել են 9 երկրի 150 մարզիկներ: Թեմայի վերաբերյալ մենք զրուցել ենք Էդգարի հետ:
«Ես հանդես եմ եկել նաև Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) թիմի կազմում, թիմային հաջողություն էլ ենք ունեցել՝ նվաճել ենք 2-րդ հորիզոնականը»,-նշել է մարզիկը:
Էդգար Բադալյանը ստացել է 2019թ. ԱՄՆ-ում կայանալիք պաուերլիֆտինգի առաջնության ուղեգիր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 21-ին, մենք անդրադարձել էինք Էդգարի՝ միջազգային ասպարեզում առաջին հաղթանակին:
Շնորհավորում ու հաջողություն ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին