ՀՊՏՀ-ում կկայանա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին

Դիտումների քանակ՝ 6499

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է մասնակցելու «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին:

ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից ստացված հայտարարությանը ծանոթացեք ստորև:

Գիտաժողովը տեղի կունենա

2020թ. ապրիլի 9-10

Գիտաժողովի անցկացման վայր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Նալբանդյան 128

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

  • Ներառական տնտեսական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները,
  • Տնտեսական համակարգերի կառավարման ռազմավարություններ, մոդելներ և տեխնոլոգիաներ,
  • Հայաստան և աշխարհ,
  • Տնտեսության ինստիտուցիոնալ փոխակերպումներ,
  • Թվային տնտեսություն. ժամանակակից մարտահրավերներն ու հնարավորությունները:

Գիտաժողովին մասնակցության կարգը

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է (այլ երկրների մասնակիցների համար տեղափոխման և կեցության ծախսը հոգում են մասնակիցները): Գիտաժողովին կարելի է մասնակցել միայն առկա մասնակցության ձևով (ելույթ, շնորհանդես, զեկույցների ներկայացում և քննարկումներին ու կլոր սեղաններին մասնակցություն):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ պաշտոնական կայքից (asue.am) ներբեռնել և լրացնել սույն մասնակցության հայտը և հոդվածի հետ միասին մինչև 15.03.2020թ. ուղարկել science.dep@asue.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Այն մասնակցության հայտերը, որոնք մինչև նշված ժամանակահատվածը լրացված չեն լինի, հետագայում հաստատության կողմից չեն դիտարկվի:

Հոդվածները պետք է համապատասխանեն գիտաժողովի պահանջներին, որոնց կարելի է ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)` հետևյալ հղումով: Ներկայացված հոդվածները ուղարկվելու են կույր գրախոսման և միայն դրական կարծիքի արժանանալուց հետո դրանք ենթակա են տպագրության: Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում, և հեղինակն այդ մասին տեղեկացվում է ուղարկելուց 30 օրվա ընթացքում:

Կույր գրախոսության համակարգով գրախոսվող հոդվածները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

  • գիտաժողովի խորագրին (շրջանակներին) համապատասխանություն,
  • գիտականություն,
  • օրիգինալություն,
  • արդիականություն,
  • որակ:

Վերոնշյալ պահանջներին ներկայացված հոդվածների համապատասխանությունը կորոշի գրախոսող անկախ փորձագետը, որոնց հիման վրա գիտաժողովի խմբագրական խորհրդի կողմից կկայացվի ստորև նշված որոշումներից մեկը.

  • տպագրվում է (to publish)
  • տպագրվում է նշված դիտողությունները վերացնելուց հետո (to publish after correcting mistakes)
  • չի տպագրվում (not to publish)

Լրացուցիչ տեղեկություններ՝

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին՝ 010 593-426 հեռախոսահամարով, կամ գրել science.dep@asue.am էլ. հասցեին: