«Ամբերդ քրոնիկոնն» անդրադարձել է առողջության պարտադիր ապահովագրության խնդիրներին

09.06.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1587

«Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի  «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական՝ հունիսի 8-ի թողարկման հյուրերն են ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Տաթևիկ Վարդանյանը և ասպիրանտ Գագիկ Հակոբյանը։

Փորձագետներն անդրադարձել են ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության խնդիրներին, կարծիք հայտնել, որ պետությունը նույնպես պետք է մասնակցի փոխհատուցմանը։

Հաղորդումը կարող եք դիտել «Նոյյան Տապան»-ի պաշտոնական կայքում՝ այս հղմամբ։