Ի նպաստ աշխատաշուկայի հետ կապի ամրապնդման. հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2058

«Parvanyan Consulting» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Մհեր Փարվանյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի հրավերով այսօր հյուրընկալվել էր մեր համալսարանում, որի ժամանակ ներկայացվեց նշված ամբիոնի հետ համագործակցությունը:
Կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության գլխավոր նպատակը աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդումն է, ինչպես նաև երկկողմ համագործակցության ներկայացումը ուսանողներին: «Նաև խնդրեցի հյուրին, որպեսզի իր փորձի հիման վրա շոշափելի կերպով մեկնաբանի, թե որքանով և ինչպես են ուսանողները կարողանալու կիրառել համալսարանում ստացած իրենց գիտելիքները: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ պարոն Փարվանյանի հետ մենք արդեն իսկ սկսել ենք ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր ուսանողներից մեկն աշխատանքի է անցել նշված կազմակերպությունում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին