Ծանոթանալով մշակութային արժեքներին. ուսանողները ճանաչողական այցեր են կատարել

Դիտումների քանակ՝ 2071

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները տարվա ավարտին ճանաչողական այցեր են կատարել Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ հարստացնելով հայկական մշակութի վերաբերյալ իրենց գիտելիքները: Նշված կուրսի մի խումբ ուսանողներ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահե Բուլանիկյանի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել են Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Արվեստասեր տնտեսագետներն այստեղ ծանոթացել են հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերին և ժողովրդական արվեստի նմուշներին, լսել կենտրոնի ստեղծման պատմությունը: Մեզ հետ զրույցում ուսանողուհի Ալբինա Նալբանդյանը նշեց, որ ցուցադրված հավաքածուին՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, քարարվեստի, խեցեգործության նմուշներին, մանրաքանդակներին, գորգերին ու կարպետներին, գեղանկարչական աշխատանքներին ծանոթությունը ընդհանուր պատկերացում է հաղորդել հայկական ժողովրդական արվեստի զարգացման մասին: Ուսանողները, բացի մասնագիտական արտալսարանային դասերից ու այցերից, կարևորում են միջոցառումները, որոնք նպաստում են հայ ժողովրդի մշակույթի պատմության վերաբերյալ իրենց իմացության բարձրացմանը:
Հավելենք, որ ճանաչողական այցերի շրջանակում դեկտեմբերին նույն կուրսի ուսանողները եղել են նաև Ամբերդ ամրոցում, Սաղմոսավանքում, «Տառ-Քարերի պուրակում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին