Նորություններ

Գտնվել է 5 նորություն

Ամբիոնների զարգացումը մեր քաղաքականության ուղենիշներից է. ուսանողներին ներկայացվեց կառավարման ամբիոնի նորանշանակ ղեկավարը

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանն այսօր կառավարման ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց կառավարման ամբիոնի նորանշանակ ղեկավարին՝ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանին: «Պարոն Մարդոյանը կիսում է կառավարման ամբիոնի զարգացման իմ մոտեցումները, գաղափարները,...

ՀՊՏՀ գիտնականները՝ «Ստեղծարար միտք» դասընթացի մասնակիցներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլի (ChangeSchool) հետ համատեղ հունվարի 28-ից փետրվարի 1-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) բարձրագույն կրթության ձեռներեցության...

Ի նպաստ աշխատաշուկայի հետ կապի ամրապնդման. հանդիպում ՀՊՏՀ-ում

«Parvanyan Consulting» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Մհեր Փարվանյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի հրավերով այսօր հյուրընկալվել էր մեր համալսարանում, որի ժամանակ ներկայացվեց նշված ամբիոնի հետ համագործակցությունը:Կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ լրատվության...

«Գործարար մտածելակերպ» խորագրով սեմինար՝ ՀՊՏՀ-ում

Կառավարման ամբիոնի ասիստենտ Աղասի Թավադյանի նախաձեռնությամբ  և բանախոսությամբ մեր համալսարանում երեկ տեղի ունեցավ «Գործարար մտածելակերպ, փոխիր քեզ և փոխիր աշխարհը» խորագրով սեմինար, որին մասնակցում էին ուսանողներ, բուհի աշխատակիցներ: Սեմինարի ընթացքում բանախոսը  անդրադարձավ այն հարցերին, որոնք...

Արտերկում դասավանդելու և փորձի փոխանակման ևս մեկ փորձառություն

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը մեկն է մեր դասախոսներից, ով ԵՄ «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ից գործուղվել է՝ դասավանդելու արտերկրի համալսարանում: Մայիսի 9-13-ը մեր դասախոսը ռազմավարական կառավարման թեմաներով դասախոսություններ է կարդացել Պոզնանի տնտեսագիտության...