Հանդիպում «Ամբերդ»-ում՝ «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում

23.10.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 900

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում ս․թ․ հոկտեմբերի 10-11-ը տեղի է ունեցել ծրագրի ՀՊՏՀ անձնակազմի հանդիպում՝ ամփոփելու Լինշոպինգի համալսարանում (Շվեդիա) կայացած աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև քննարկելու մշակված համալսարանական հայեցակարգը և ընթացակարգը։

«Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի նպատակն է բարձրացնել համալսարանի որոշումներ ընդունողների, հետազոտական ստորաբաժանումների ղեկավարների հմտություններն ու գիտելիքները հետազոտության միջազգայնացման գործընթացի և գործունեության կառավարման վերաբերյալ՝ Լինշոպինգի համալսարանի վերահսկողության ներքո:

Ծրագրի նպատակն է նաև մշակել համալսարանական կարգ և ընթացակարգ՝ շվեդական փորձի հիման վրա հետազոտությունների միջազգայնացման գործընթացը կառավարելու համար: Ծրագրի գործընկերներն են Լինշոպինգի համալսարանը (նախագծի համակարգող, Շվեդիա), ՀՊՏՀ-ն, ՃՇՀԱՀ-ը (ՀՀ) և Կոմրատի պետական համալսարանը (Մոլդովա)։