ՀՊՏՀ-ում ներդրվում են մագիստրոսական նոր ծրագրեր. 4-րդը՝«Առողջապահության կառավարում և վարչարարություն» (Health management and administration))

Դիտումների քանակ՝ 2097

«Առողջապահության կառավարում և վարչարարություն» (Health management and administration) MBA-ի նոր մագիստրոսական կրթական ծրագրի հիմքը դրվել է 2020թ. հունվարի16-ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ««Ազգային բժշկական պալատ «ՄՄ»» ՀԿ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։

Այնուհետև գործընթացն ընդլայնվել է և անմիջապես դասընթացների ընթացքում ուսանողների փորձառությունները կազմակերպելու, դասավանդման գործընթացում արհեստավարժ մասնագետներ ներգրավելու, ինչպես նաև ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներին և բժշկական գրադարանային ռեսուրսներին հասանելիություն ապահովելու նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Ազգային բժշկական պալատ» ՀԿ-ի միջոցով համագործակցության հուշագրեր է ստորագրել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի  և «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ի հետ։

Համաձայն կնքված հուշագրերի, նոր կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու արդյունավետ համագործակցություն առողջապահության ոլորտի բժշկական հաստատությունների և առաջատար հասարակական կազմակերպություններից մեկի հետ ինչպես կրթական գործընթացի կազմակերպման, այնպես էլ ծրագրի շրջանավարտների հետ հետագա համագործակցության առումով։

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • ««Ազգային բժշկական պալատ «ՄՄ»»ՀԿ հետ համատեղ
  • 1 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
  • Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
  • Շաբաթական երկու անգամ
  • Ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 16։00-20։00-ը
  • Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, ծրագրի մանրամասներն ամբողջ տարի հասանելի կլինեն ձեզ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի մանրամասներին այստեղ:

Նախորդ երեք ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին