Շնորհակալագիր` կազմակերպական աշխատանքներին աջակցելու համար

Դիտումների քանակ՝ 1873

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում արդեն ավանդույթ է դարձել ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) հետ համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր տարի անցկացվող մագիստրատուրա դիմել ցանկացողների համար բուհերի ուսանողների և շրջանավարտների օլիմպիադայի կազմակերպումը: Կազմակերպական աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալված ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ)  տնօրեն Տատյանա Չետվերնինան շնորհակալագիր հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ընդգծելով երկու բուհերի սերտ համագործակցության կարևորությունը:

Քննարկվեցին հետագա համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին