Շնորհակալագիր` կազմակերպական աշխատանքներին աջակցելու համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում արդեն ավանդույթ է դարձել ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) հետ համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր տարի անցկացվող մագիստրատուրա դիմել ցանկացողների համար բուհերի ուսանողների և շրջանավարտների օլիմպիադայի կազմակերպումը: Կազմակերպական աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալված ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) տնօրեն Տատյանա Չետվերնինան շնորհակալագիր հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ընդգծելով երկու բուհերի սերտ համագործակցության կարևորությունը:
Քննարկվեցին հետագա համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին