ՀՊՏՀ ռեկտորը հերթական շնորհակալական նամակն է ստացել զորամասից՝ մեր ուսանողի օրինակելի ծառայության համար

Դիտումների քանակ՝ 1315

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարական կազմը շնորհակալական նամակ է հղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին՝ մեր համալսարանի ուսանող Արամ Հակոբի Մուրադյանի օրինակելի ծառայության համար: Արամը ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության առաջին կուրսի ուսանող է, բանակ է զորակոչվել 2015թ.-ին:

Շնորհակալական նամակում հրամկազմը իր գոհունակությունն է հայտնել Արամի բարեխիղճ ծառայության, հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելու և զինվորական ծառայության բոլոր դժվարություններն անսասան տանելու համար: Զորամասի հրամանատարությունը վստահեցրել է, որ ամեն ինչ կանեի, որ մեր ուսանողը ռազմամասնագիտական գիտելիքների ու հմտությունների յուրացման, բարոյակամային վսեմ հատկանիշների ու կարողությունների ձեռքբերման կարևոր գործում պատվով կրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը ու բարեխղճորեն կատարի հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը:

Մեր զինվորներին մաղթում ենք կուռ կամք ու խաղաղ ծառայություն: Թո'ղ Հայոց երկրում  բոլոր արշալույսները խաղաղ բացվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին