ՀՊՏՀ-ում ստացած գիտելիքները՝ Գերմանիայում ուսումնառելու լավ հիմք. մեր շրջանավարտը՝ «Ալմա մատեր» հաղորդաշարում
29.03.2016
Դիտումների քանակ՝ 1328
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտության 2009-2013թթ շրջանավարտ Գայանե Գաբրիելյանը, ով ՀՊՏՀ-ում սովորելուց հետո մեկնել է Գերմանիա ուսանելու, դարձել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Ալմա մատեր» հաղորդաշարի «Մերոնք դրսում» էջի հերոսուհի: Գոհունակությամբ խոսելով Գերմանիայում ստացած կրթությունից, մեր շրջանավարտն արժևորում է ՀՊՏՀ-ում ստացած գիտելիքները:
Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ www.youtube.com/watch?v=XQ5p1_jPbHY&feature=youtu.be, 9.22-րդ րոպեից:
Հիշեցնենք, որ «»Արմնյուզ» հեռուստաընկերության «Ալմա մատեր» հեռուստանախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին