ՈւԳԸ նիստ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում
24.03.2016
Դիտումների քանակ՝ 1560
ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության ֆակուլտետային նստաշրջանը մոտենում է ավարտին: Այսօր ՈւԳԸ նիստ էր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: Ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Լուսինե Մուրադյանի խոսքով՝ ուսանողները ներկայացնում են արժեքավոր զեկուցումներ, հանդես գալիս հետաքրքիր առաջարկություններով: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում զեկուցումներով ելույթ ունեցան 12 ուսանողներ:
Նշված ֆակուլտետի ՈւԳԸ ղեկավարն է դեկանի տեղակալ, տ.գ.թ., ասիստենտ Հարություն Թերզյանը:
Հիշեցնենք, որ լավագույն զեկուցումների հեղինակները կմասնակցեն մայիսին կայանալիք ՈւԳԸ համալսարանական փուլին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին