ՈւԳԸ նիստ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1556

ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության ֆակուլտետային նստաշրջանը մոտենում է ավարտին: Այսօր  ՈւԳԸ նիստ էր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: Ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Լուսինե Մուրադյանի խոսքով՝ ուսանողները ներկայացնում են արժեքավոր զեկուցումներ, հանդես գալիս հետաքրքիր առաջարկություններով: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում զեկուցումներով ելույթ ունեցան 12 ուսանողներ:

Նշված ֆակուլտետի ՈւԳԸ ղեկավարն է դեկանի տեղակալ, տ.գ.թ., ասիստենտ Հարություն Թերզյանը:

Հիշեցնենք, որ լավագույն զեկուցումների հեղինակները կմասնակցեն մայիսին կայանալիք ՈւԳԸ համալսարանական փուլին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին