ՀՊՏՀ 130 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի. նրանք արժանացել են ՀԵՀ կրթաթոշակի

Դիտումների քանակ՝ 1246

Հայտնի են դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում  ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողների անունները: Մեր համալսարանից նրանց թիվը կազմում է  130, որից 7-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերի ուսանողներ են: Այսօր կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով  ՀՊՏՀ ուսանողների հավաստագրերը  փոխանցել է ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին:

Հիշեցնենք՝ մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում վճարովի համակարգում սովորող 1-ին կուրսի ուսանողների համար։ Հավակնորդների ընտրությանը հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն: Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ Կառավարության աջակցությամբ։

Մանրամասներին, ինչպես նաև զեղչի արժանացած ուսանողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ heh.am/?module=article&utility=show_article&id_article=2567&lang=am:

ՀՊՏՀ-ում հավաստագրերի հանձնման օրվա և ժամի մասին  կտեղեկացնենք  առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին