ՀՊՏՀ 130 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի. նրանք արժանացել են ՀԵՀ կրթաթոշակի
Հայտնի են դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողների անունները: Մեր համալսարանից նրանց թիվը կազմում է 130, որից 7-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերի ուսանողներ են: Այսօր կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ՀՊՏՀ ուսանողների հավաստագրերը փոխանցել է ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին:
Հիշեցնենք՝ մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում վճարովի համակարգում սովորող 1-ին կուրսի ուսանողների համար։ Հավակնորդների ընտրությանը հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն: Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ Կառավարության աջակցությամբ։
Մանրամասներին, ինչպես նաև զեղչի արժանացած ուսանողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ heh.am/?module=article&utility=show_article&id_article=2567&lang=am:
ՀՊՏՀ-ում հավաստագրերի հանձնման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին