Զուխրա Երվանդյանի նոր անդրադարձը Մուշեղ Գալշոյանի գրական ժառանգությանը

Դիտումների քանակ՝ 1671

Լույս է տեսել ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Զուխրա Երվանդյանի նոր մենագրությունը՝ «Ժամանակի գեղարվեստական կերպարավորումը Մուշեղ Գալշոյանի ակնարկներում»: Ինչպես նշված է ծանոթագրությունում, մենագրության էջերում համակողմանի քննության են առնվում Մուշեղ Գալշոյանի ակնարկային գրականության թեմատիկ և պատկերային համակարգի առանձնահատկությունները, ներկայացվում են ակնարկագրի գեղագիտական նպատակները, որոնց ելակետը կյանքի վավեր դեպքերի և իրադարձությունների ընդհանրացումներով ու գեղարվեստականացումով ժամանակի սոցիալ-հոգեբանական, գոյաբանական բազմաշերտ խնդիրների արտացոլումն է: Գիրքը նախատեսված է մասնագետների, ուսանողության և գրականության հարցերով հետաքրքրվողների համար:

Ներկայացվող գիրքը հեղինակի երկրորդ մեծածավալ անդրադարձն է մեծանուն արձակագրին և նրա գրական ժառանգությանը: Նախորդ մենագրությունը կոչվում էր «Կորուսյալ եզերքի գեղարվեստական պատկերը Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններում» (2012 թ.):

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում նրան ստեղծագործական հարթ ու բեղուն ճանապարհ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին