Դասախոսեց ամերիկացի պրոֆեսորը. դասախոսության սլայդը՝ մեր կայքում
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «Համեմատական տնտեսական համակարգեր և զարգացում» (Comperative Economic Systems and Development) թեմայով դասախոսություն կարդաց Ֆուլբրայթի կրթաթոշակակիր պրոֆեսոր Փիտր Թումանոֆը : Դասախոսությանը ներկա էին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, արտաքին կապերի բաժնի աշխատակիցները, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսանողներ:
Հանդիպումը կազմակերպվել էր արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:
Պրոֆեսորը անդրադարձավ տնտեսական համակարգի ընդհանուր բնութագրիչներին, պարզաբանեց սոցիալական ինստիտուտների դերն ու գործառույթները: Կանգ առնելով տնտեսական մոդելների վրա՝ Թումանոֆը որպես պարզագույն մոդել դիտարկեց Ռոբինզոն Կրուզոյի տնտեսական մոդելը, վերլուծեց այն մի քանի տեսանկյունից: Տնտեսության ընդհանուր զարգացման ռազմավարության համատեքստում պրոֆեսորը ներկայացրեց իր մոտեցումներն ու դիտարկումները: Դասախոսությունը հագեցած էր պատկերավոր օրինակներով, գրաֆիկական պատկերներով, վիճակագրական տվյալներով:
Արտաքին կապերի բաժինը տրամադրել է դասախոսության սլայդը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Փիտր Թումանոֆը մեր համալսարանում է մեկ կիսամյակով. օրեր առաջ նա դասախոսությամբ հանդես էր եկել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին