«ԻՐՏԵԿ» տվյալների բազան՝ այսուհետ հասանելի ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 2285

Իրավական տեղեկատվական կենտրոնի («ԻՐՏԵԿ») նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվում է ՀՀ իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին իրավական-տեղեկատվական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում «ԻՐՏԵԿ»-ի ներկայացուցիչներ` սպասարկման բաժնի ղեկավար Արամ Ավագյանը և «Բուհերի աջակցության ծրագրի» մասնագետ  Անի Ավագյանը այսօր հյուրընկալվել էին մեր համալսարանում: Ծրագիրը ներդրվեց ՀՊՏՀ-ում, «ԻՐՏԵԿ» տվյալների բազան  այսուհետ հասանելի է մեր ուսանողներին:

Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, ներկա էին գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Սամվել Հովհաննիսյանը, կարիերայի և մարքեթինգի կենտրոնի գլխավոր մասնագետ Գրիշա Ամիրխանյանը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արամ Ավագյանը՝ ՀՊՏՀ-ում «ԻՐՏԵԿ»-ի ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և հավաստի իրավական տեղեկատվություն, իրազեկվել ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին,  ինչպես նաև զարգացնի իրավական տեղեկատվության հետ աշխատելու հմտությունները:

Նշենք, որ ծրագիրը ներմուծվել է մեր համալսարանի գրադարանում՝ համակարգչային ընթերցասրահի համակարգիչներում, որտեղից կարող են օգտնվել նաև մեր ուսանողները:

Ի դեպ, ծրագիրը վճարովի է, սակայն բուհերին տրամադրվում է անվճար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին