Հայրենասիրությունը՝ ՀՊՏՀ հերոսների օրինակով
09.10.2015
Դիտումների քանակ՝ 1024
Այսօր ՀՊՏՀ Զոհված ուսանող-ազատամարտիկների անվան լսարանում «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը անցկացրեց հերթական ճանաչողական-ուսուցողական դասը՝ լցված հայրենասիրության, անձնվիրության ոգով: ՀՊՏՀ ուսանողները ներկայացրեցին զոհված ուսանող-ազատամարտիկներ Կարեն Մանվելյանի, Վոլոդյա Դարբինյանին, Արմեն Ադամյանին, նրանց անցած մարտական կարճ, բայց փառավոր ուղին և սխրանքը հանուն հայրենիքի ազատագրության:
Ուսանողները հանդես եկան գեղեցիկ երաժշտական համարներով, կիթառի ուղեկցությամբ կատարեցին հայրենաշունչ երգեր՝ հուզելով ու վերստին հիշեցնելով մեր հայրենիքի փառահեղ ու հաղթական էջերի մասին:
![](https://asue.am/images/1521617881/f47123625698af06eb4b33fb.jpg)
![](https://asue.am/images/1521617881/7679b7a6e4b5891ab86476fb.jpg)
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին