Հայրենասիրությունը՝ ՀՊՏՀ հերոսների օրինակով

Դիտումների քանակ՝ 984

Այսօր ՀՊՏՀ Զոհված ուսանող-ազատամարտիկների անվան լսարանում «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը  անցկացրեց հերթական ճանաչողական-ուսուցողական դասը՝ լցված հայրենասիրության, անձնվիրության ոգով: ՀՊՏՀ ուսանողները ներկայացրեցին զոհված ուսանող-ազատամարտիկներ Կարեն Մանվելյանի, Վոլոդյա Դարբինյանին, Արմեն Ադամյանին, նրանց անցած մարտական կարճ, բայց փառավոր ուղին և սխրանքը հանուն հայրենիքի ազատագրության:

Ուսանողները հանդես եկան գեղեցիկ երաժշտական համարներով, կիթառի ուղեկցությամբ կատարեցին հայրենաշունչ երգեր՝ հուզելով ու վերստին հիշեցնելով մեր հայրենիքի փառահեղ ու հաղթական էջերի մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին