Անցկացվեցին հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննությունները
29.09.2015
Դիտումների քանակ՝ 1428
Տնտեսագիտական համալսարանի 2015-2016 ուստարվա հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննություններն ըստ նախատեսվածի կազմակերպվեցին այսօր:
Առավոտյան ժամը 10-ից համապատասխան մասնագիտությունների գծով անցկացվեցին քննությունները՝ հարցազրույցներ մասնագիտական առարկաներից: Քննությունների ընթացքին հետևելու էին եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը մեզ տեղեկացրեց, որ նախատեսվում է ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփելուց հետո այն հրապարակել առաջիկա երկուշաբթի օրը:
Օրվա քննական մթնոլորտը ներկայացնում ենք լուսանկարներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին