ՀՊՏՀ-ն հայտնվել է «Վարկանիշ» ամսագրում` որպես տնտեսագիտական կրթություն իրականացնող վարկանիշով առաջատար բուհ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տեղ է գտել «Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «Վարկանիշ. կրթություն և հասարակություն» խորագիրը կրող ամսագրում` որպես տնտեսագիտական կրթություն իրականացնող վարկանիշով առաջատար բուհ: Ամսագրի խմբագրակազմը հարցազրույց է զետեղել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ: Մեր համալսարանի ղեկավարն անդրադարձել է համալսարանում կրթության որակի ապահովման համակարգի ստեղծմանը, բարեփոխումներին, գիտահետազոտական գործունեությանը, միջազգայնացմանը, ուսումնամեթոդական աշխատանքներին, հասարակայնության հետ կապերին:
Ամսագրի խմբագրակազմն իր խմբագրականում նշել է, որ լույս ընծայվող համարն ամբողջությամբ նվիրված է կրթության ոլորտին, ամսագրի պատրաստմանը նախորդել է հասարակական կարծիքի ուսումնասիրում և հետազոտությունների արդյունքում դասակարգվել են ուսումնական հաստատությունների վարկանիշները` հիմնվելով հանրային գնահատականի վրա:
![](https://asue.am/images/1521617881/9ae07a071b301020443c69f0.jpg)
![](https://asue.am/images/1521617881/625ea27316f847586f3c1696.jpg)
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին