ՀՊՏՀ աշխատակիցը «Մայքրոսոֆթ» համաշխարհային կորպորացիայի կողմից ստացել է միջազգային որակավորում
![](https://asue.am/images/1521973367/4a80aa8f427f571d8e232751.jpg)
Մեր համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից, համակարգչային համակարգերի ճարտարագետ Արման Օհանյանը «Մայքրոսոֆթ»համաշխարհային կորպորացիայի կողմից արժանացել է տվյալների բազայի նախագծման մասնագետի միջազգային որակավորման և ստացել համապատասխան հավաստագիր՝ «Microsoft® Certified Technology Specialist: SQL Server 2008, Database Development» :
Մեզ հետ զրույցում Արմանը նշեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է «Մայքրոսոֆթի» կողմից որակավորված մասնագետի կոչումը:
![](https://asue.am/images/1521973367/b271c0ad8cb56e87bafd0974.jpg)
«Մասնագիտական առումով որակավորումս կնպաստի ՀՊՏՀ-ում գործող տվյալների բազաների բարելավմանը և նոր՝ կատարելագործված բազաների նախագծմանը»,-նշեց մեր աշխատակիցը:
Նշենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից շնորհված հավաստագիրը հնարավորություն է ընձեռում համապատասխան ոլորտում աշխատելու աշխարհի շատ երկրներում:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում մասնագիտական նոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին