ՀՊՏՀ աշխատակիցը «Մայքրոսոֆթ» համաշխարհային կորպորացիայի կողմից ստացել է միջազգային որակավորում

Դիտումների քանակ՝ 1288

Մեր համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից, համակարգչային համակարգերի ճարտարագետ Արման Օհանյանը «Մայքրոսոֆթ»համաշխարհային կորպորացիայի կողմից արժանացել է  տվյալների բազայի նախագծման մասնագետի միջազգային որակավորման և ստացել համապատասխան հավաստագիր՝ «Microsoft® Certified Technology Specialist: SQL Server 2008, Database Development» :

Մեզ հետ զրույցում Արմանը նշեց, որ  մեծ պատիվ  և պատասխանատվություն է «Մայքրոսոֆթի» կողմից որակավորված մասնագետի կոչումը:

«Մասնագիտական  առումով որակավորումս կնպաստի ՀՊՏՀ-ում գործող տվյալների բազաների բարելավմանը և նոր՝ կատարելագործված  բազաների նախագծմանը»,-նշեց մեր աշխատակիցը:

Նշենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից շնորհված հավաստագիրը հնարավորություն է ընձեռում  համապատասխան ոլորտում աշխատելու  աշխարհի շատ երկրներում:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում մասնագիտական նոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին