ՀՊՏՀ պրոֆեսորի գիտաուսումնական հոդվածը՝ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսում

Դիտումների քանակ՝ 1289

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի «Տնտեսամաթեմատիկական մտածելակերպ. տնտեսամաթեմատիկական խնդիրների լուծման արդյունավետ միջոց» հոդվածը տպագրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտության աշխարհում»  հանդեսում:

Մեր պրոֆեսորի հոդվածը բաղկացած է «Մաթեմատիկական տնտեսագիտության կիրառությունը», «Լավարկային որոշումների ընդունման մեթոդներ», «Տնտեսաչափության մեթոդներ», «ֆինանսական մաթեմատիկա», «Նմանակումային (իմիտացիոն) մոդելավորում», «Տնտեսամաթեմատիկական մեթոդների կիրառությունը Հայաստանում» մասերից:

Ինչպես ընդգծում է պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ սույն հոդվածն ունի գիտաուսումնական նշանակություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին