Լույս է տեսել «Տնտեսագետի» ամանորյա համարը

Դիտումների քանակ՝ 1721

Սիրելի ընթերցող, «Տնտեսագետի» նոյեմբեր-դեկտեմբերյան համարը պատրաստ է: Այն ձեզ է բերել Ամանորի տրամադրություն ու շնորհավորանքներ, մասնագիտական ու մշակութային հետաքրքրական հոդվածներ:

ՀՊՏՀ գիտաժողովը կրկին ասպարեզ բացեց տնտեսագետների համար, դարձավ գիտական լսումների, քննարկումների, բանավեճերի ու փոխհարստացման հարթակ, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ավանդույթի համաձայն հանդիպեց ուսանողներին, լսեց ու քննարկեց ուսանողներին  հուզող ու հետաքրքրող բազմաթիվ հարցեր, բազմազան ու գունեղ էր այս կիսամյակի ուսանողական կյանքը, որում տոնական տրամադրություն էր թևածում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակի տոնակատարութունների շրջանակներում. այս ամենին ամսագիրն անդրադարձել է հաջորդաբար ու մանրամասնորեն:

Կրկին ուշադրության կենտրոնում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ իրադարձություններով ու սեմինարներով: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի հետ հարցազրույցը բացահայտում է համալսարանի գիտական խորհրդում հաստատված ՀՊՏՀ գործունեության բարելավման գործընթացի էությունը, նպատակը:

«Լուսանկարային լրաշարքը» երկամսյա կտրվածքով հակիրճ անդրադարձ է կատարում համալսարանական իրադարձություններին:

«Տնտեսական խճանկար», «Վերծանելով արվեստի գաղտնագրերը», «Մեր շնորհալիները», «Ամենակարևորի մասին», «Համաշխարհային բրենդ».  այս խորագրերը կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն ճանաչողական, ժամանցային հարուստ նյութ:

«Տնտեսագետի» նոր համարը կարող եք ձեռք բերել այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) կարող եք ծանոթանալ նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակին հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին