Նորություններ

Գտնվել է 21 նորություն

Լույս է տեսել «Տնտեսագետի» գարնանային համարը

Բարենորոգման, ձեռքբերումների, ուսումնական գործընթացում նոր հեռանկարների կերտման, հիմնախնդիրների ու մարտահրավերների մասին է նոր թողարկումը: Կանանց տոների առթիվ այս համարում մեր կին գործընկերներին, կին տնտեսագետներին, հայ գիտնական կանանց գովերգող ու ներկայացնող նյութեր են, ինչպես նաև՝ նրանց հեղինակած հոդվածները:...

«Տնտեսագետը»` նորի, կարևորի, արժեքավորի մասին

«Գործարկվել է ՀՊՏՀ նոր կայքը». այս հաճելի լուրով է սկսվում «Տնտեսագետի» գարնանային համարը:Ավանդական դարձած «Լսարանային հարցումը» վեր է հանում ժամանակակից սերնդի գիտելիքն ու վերաբերմունքը հայ ժողովրդի պատմական անցյալի ու ներկայի, պայքարի ու հաղթանակների վերաբերյալ. ՀՊՏՀ դասախոս-փորձագետները գնահատում են ուսանող-հարցվողների...

«Տնտեսագետը»` հետաքրքրական, կարևոր մեկնաբանությունների ու բացահայտումների կրող

«Տնտեսագետի» 2018 թվականի առաջին համարն սկսվում  է համալսարանում երկու կարևոր միջոցառումների՝ ՀՊՏՀ խորհրդի և ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստերի լուսաբանմամբ: Այդ նիստերում ամփոփվեց համալսարանի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեությունը, նախանշվեցին հետագա անելիքները: Փիլիսոփայության և հայոց...

«Տնտեսագետը» լույս է տեսել. 40 տարում 695 համար

«Տնտեսագետի» նոր համարի շապիկը համեստաբար հուշում է՝ ամսագրի ծննդյան տասնամյակներում մի նոր հանգրվան է. սեպտեմբերի 20-ին այն բոլորեց իր 40-ամյակը: Էջ 11-ում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորում է ինչպես ամսագրի, այնպես էլ հայ մամուլի բոլոր աշխատակիցների տոնը: ՀՀ անկախության տարեդարձն ամեն տարի հարուստ ու...

«Տնտեսագետի» նոր համարը՝ հերոսության, գարնան զարթոնքի ու կյանքի բարենորոգման մասին

Ճանաչենք մեր նորօրյա հերոսներին: Նրանք մեկ տարի առաջ հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքն էին կատարում, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը և զենքը ձեռքին փորձառություն անցան իրական պատերազմում: Զորացրվելուց հետո շատերը վերսկսել են ուսումնառությունը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրավիրեց...

Նոր «Տնտեսագետը»՝ ամանորյա շնչով ու տրամադրությամբ

«Տնտեսագետի» նոր համարը տոնական է, և հուսով ենք՝ համապատասխան տրամադրություն կփոխանցի բոլորին: Այն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի Ամանորի բարեմաղթանքով, որում մեր համալսարանի ղեկավարը բոլորին մաղթում է ուժ, եռանդ ու լավատեսություն, բարեբեր տարի ու բարու հաղթանակ: Այնուհետև ՀՊՏՀ ամենամյա գիտաժողովին է անդրադառնում...

«Տնտեսագետի» նոր թողարկումը՝ տարեվերջյան ամփոփում

«Տնտեսագետի» նոր  համարն այս անգամ առավելապես իրադարձային է, և տարեվերջը ներկայացված է համալսարանական կարևորագույն գործընթացներով ու  ձեռքբերումներով: Ամսագիրն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ շրջանավարտներին ուղերձով: Բակալավրիատում և մագիստրատուրայում ՀՊՏՀ հերթական թողարկումը ներկայացված է ավարտահանդեսով,...

Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

«Տնտեսագետի» նոյեմբեր-դեկտեմբերյան համարը լույս է ընծայվել: Այն բուհի գործունեության 2015 թվականի յուրատեսակ ամփոփում է՝ նոր 2016 թվականին ընդառաջ: Եվ այս տրամաբանության մեջ տոնական ամսագիրն սկսվում է ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձով: Ընդարձակ անդրադարձը ՀՊՏՀ «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» ...

Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

«Տնտեսագետի» սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը լույս է ընծայվել: Նոր ամսագիրն առաջին իսկ էջերից շնչում է տոնականությամբ՝ Գիտելիքի տոնի սեպտեմբերմեկյան տրամադրությունից ձգվելով մինչև Անկախության տոն: Թե՛ առաջինը, և թե՛ երկրորդը համալսարանը նշեց շուքով և գեղեցիկ ու օգտակար նախաձեռնություններով: Անկախության տոնին ընդառաջ`...

Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

«Տնտեսագետի» մայիս-հունիսյան համարը լույս է ընծայվել: Որպես ուսումնական տարին ամփոփող թողարկում՝ այն հիմնականում հասցեագրված է ՀՊՏՀ շրջանավարտներին. իրականության ու սպասումների ճամփաբաժանին նրանց վերջին ստուգատեսն է՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացը, համալսարանի բակում կազմակերպված տոնահանդեսը: «Տնտեսագետի» հարթակից...