Տեղի ունեցավ «Ցանցային տնտեսություն» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1293

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր գիտաուսումնական «Ցանցային  տնտեսություն» խմբի շնորհանդեսն էր, որին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ:

Գագիկ Վարդանյանը ողջույնի խոսքում ընդգծեց «Ցանցային տնտեսություն» թեմայի արդիականությունը և կարևորությունը:

Նշենք, որ սույն գիտաուսումնական խմբի աշխատության թեման է  «ՀՀ-ում ցանցային տնտեսության կայացման նախադրյալների գնահատումը և զարգացման հիմնախնդիրները»: Խմբի ղեկավարը ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Սարգսյանն է, խմբի կազմն է՝ տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Արքելաթյան, ասպիրանտ Ռաֆայել Սեդրակյան, մագիստրոսներ Լիաննա Սարգսյան և Էլլա Աղաբաբյան:

Վարդան Սարգսյանն ամփոփ ներկայացրեց գիտաուսումնական խմբի կատարած աշխատանքը՝ նշելով, որ հետազոտական տեսանկյունից այն դեռ սաղմնային փուլում է:

Շնորհանդեսին զեկուցումներով ելույթ ունեցան խմբի անդամները՝ խոսելով ՀՀ-ում ցանցային տնտեսության ձևավորման մոդելների և տնտեսական աճի հետ փոխազդեցության, ՀՀ-ում ցանցային տեղեկատվական անվտանգության  համակարգի ձևավորման խնդիրների, ՀՀ բիզնես միջավայրի վրա ՏՀՏ ազդեցությունների ուսումնասիրության և այլնի մասին:

Հարցադրումներով և դիտարկումներով հանդես եկան Գագիկ Վարդանյանը, ՏԿ և ՄՏՀ դեկան Ատոմ Մարգարյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, այլք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին