ՄԻՊ խորհրդականը՝ ՀՊՏՀ ուսանողների հյուր
10.12.2014
Դիտումների քանակ՝ 998
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը:
Օրվա առիթով աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը քննարկել է որևէ ոլորտում իրավական խնդիրների առկայությունը: Արդյունքում, ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանը, հաղթող է ճանաչվել կանանց իրավունքների պաշտպանության հարցերը քննարկած թիմը, իսկ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող Ամալյա Վարդանյանը ճանաչվել է լավագույն հռետոր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին