Բասկետբոլի աղջիկների միջֆակուլտետային առաջնությունում հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 962

ՀՊՏՀ աղջիկների բասկետբոլի միջֆակուլտետային առաջնությունն այսօր ավարտվել է: Առաջնությանը մասնակցել են բուհի բոլոր ֆակուլտետները, բացի ֆինանսականից:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը, ով բասկետբոլի առաջնության մրցավարներից էր, մեզ հայտնեց , որ խաղն ավարտվել է հետևյալ արդյունքներով. հաղթել է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, 2-րդ տեղում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, 3-րդ տեղում՝ կառավարմանը: Ըստ մրցավարի՝ ՀՊՏՀ ուսանողուհիները գեղեցիկ բասկետբոլային խաղեր են ցույց տվել, մարզաձևի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվել:

Առաջնության գլխավոր մրցավարն էր ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը, մրցավարները՝ դասախոսներ Հակոբ Կյոկչյանը և Ստանիսլավ Ավանեսովը:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը պարգևատրվել է գավաթով, մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացել են մեդալների և պատվոգրերի:

Շնորհավորում ենք հաղթանակած մարզուհիներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին