«Երևանի ֆենոմենը, կամ որտե՞ղ կարող է սխալվել հետազոտողը վաճառքի աշխարհագրական բաշխվածքը պլանավորելիս». նոր վերլուծական՝ «Ամբերդից»

Դիտումների քանակ՝ 1570

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը հանդես եկել վերլուծական հրապարկմամբ՝ «Երևանի ֆենոմենը, կամ որտե՞ղ կարող է սխալվել հետազոտողը վաճառքի աշխարհագրական բաշխվածքը պլանավորելիս» թեմայով: Վերլուծականը ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» կենտրոնի էջի «Վերլուծականներ» խորագրի ներքո է, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/amberd/Yerevani_fenomen.pdf:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում սույն թվականի հոկտեմբերի 18-ին գործարկվել է կենտրոնի «Վերլուծականներ» խորագիրը, որը  հարթակ է տրամադրում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմին, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, կենտրոնի աշխատանքներում ներգրավված փորձագետներին, հետազոտողներին և կենտրոնի հետ համագործակցող այլ անձանց, ովքեր այսուհետ կներկայացնեն իրենց վերլուծականները՝ տնտեսության, քաղաքականության, ազգային անվտանգության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների արդիական հիմնախնդիրների մասին: Առաջարկում ենք հետևել խորագրին, որը պարբերաբար թարմացվում է նոր վերլուծություններով: Խորագրի ներքո արդեն հրապարակվել են փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանի և կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանի վերլուծական հոդվածները, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//վերլուծականներ-1957:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին