Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ-ի» գիտական հանդեսի նոր համարը

Դիտումների քանակ՝ 1038

Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ-ի» գիտական հանդեսի նոր՝ այս տարվա 3-րդ համարը:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի ներքո տեղ է գտել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի «Միջազգային աշխատանքային միգրացիայի ազդեցությունը երկրի տնտեսության վրա»  հոդվածը, «Կառավարում» խորագրի տակ՝ Յուրի Սուվարյանի, Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարման մեթոդաբանությունը», Հասմիկ Համբարձումյանի «Հասարակական հարաբերությունների կառավարման համակարգը ՀՀ-ում», Նարինե Կաբակուլակյանի «ՀՀ արտաքին առևտրի հիմնախնդիրները ռազմավարական պլանավորման գործընթացում», Էմանուել Սարկի Մուսայի  «Կոռուպցիայի պատճառները Նիգերիայում»  հոդվածները: «Ձեռնարկատիրություն»  խորագրի տակ Միքայել Մելքումյանի, Զարուհի Մելքումյանի  «ՀՀ Կառավարության 2014-2017թթ. ծրագրերի կատարման երաշխիքների մասին», Վարդան Բոստանջյանի, Համլետ Թադևոսյանի «Հայաստանի Հանրապետության վերամշակող ձեռնարկությունների արտահանման ռազմավարության մշակման և արտաքին շուկաներ դուրս գալուն ուղղված պետական քաղաքականության իրականացման հիմնախնդիրները» հոդվածներն են: «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» խորագրի ներքո տեղ են գտել Լիանա Գրիգորյանի «Նորարարական ներդրումային ռիսկի առանձնահատկությունները ՀՀ արդյունաբերությունում»  և Աիդա Սարդարյանի «Գործառութային արժեքային վերլուծությունը արտադրանքի ինքնարժեքի գործառնական աուդիտում», «Մարքեթինգ» խորագրի տակ՝ Նարեկ Ղուկասյանի, Սուսաննա Չալաբյանի «Սպառողների բավարարվածության գնահատման Քանոյի մոդելը» հոդվածները: «Բանկային գործ» խորագրի տակ են Հովսեփ Սարգսյանի «Առևտրային բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման մոտեցումները ֆինանսական ծառայությունների հասանելիության համատեքստում», Վահան Բաբայանի «ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների վերլուծություն» հոդվածները: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» խորագիրը ներկայացնում են Վարդան Սարգսյանը, Անդրեյ Ավետիսյանը, Աղավնի Վարդանյանը, Անդրանիկ Սարգսյանը՝  «ՀՀ-ում էլեկտրոնային բիզնեսի կայացման և զարգացման նախադրյալները. խնդիրներ և ռազմավարություններ» հոդվածով: «Հայոց լեզվի հարցեր» խորագրի ներքո՝ Վալերի Միրզոյանի «Հայաստանյան եթերի լեզուն՝ հոգևոր անվտանգության տեսանկյունից» հոդվածն է:

«Բանբեր ՀՊՏՀ-ի»  հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին