Լույս է տեսել «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն

Դիտումների քանակ՝ 1162

Հրատարակվել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի  կողմից կազմակերպված «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»  խորագրով  հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը հրատարակության է երաշխավորվել  ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից: Խմբագրական խորհրդի նախագահն է տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, կազմն է ՝ տ.գ.դ., պրոֆեսորներ Գագիկ Վարդանյան, Արարատ Զաքարյան, Միքայել Մելքումյան, տ.գ.դ., դոցենտներ Սոս Խաչիկյան, Էդգար Ղազարյան, Արմեն Քթոյան, Մանուկ Մովսիսյան:

Ժողովածուն բաղկացած է 3 բաժնից. առաջին բաժինը վերտառված  է «Մարզերի կառավարման հիմնախնդիրները», ներառում է 21 հոդված, երկրորդը՝ «Տնտեսության ոլորտների կառավարում», ներառում է 10 հոդված, երրորդը՝ «Հանրային ֆինանսներ», ներառում է 20 հոդված: Ժողովածուի առաջին հոդվածը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Սոս Խաչիկյանի համահեղինակությամբ է՝ «Տնտեսության տարածքային զարգացման հնարավորությունները բուհ-աշխատաշուկա հարաբերությունների քաղաքականության բարելավման միջոցով»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խորագրով հանրապետական գիտաժողովը կայացել է 2013թ. դեկտեմբերին, Եղեգնաձոր քաղաքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին