Լույս է տեսել «Տնտեսագետի» 2014 թվականի առաջին համարը

Դիտումների քանակ՝ 1246

«Տնտեսագետ» ամսագրի 2014 թվականի առաջին համարն արդեն սպասում է իր ընթերցողին:

Սիրելի ընթերցո'ղ, հունվար-փետրվարյան թողարկումը լի է մեր ուսանողների հաջողությունների լուսաբանումներով, ինչն իր ուղղակի արձագանքն է ստացել շապիկի ձևավորման մեջ: Անցած ամիսները, համալսարանական իրադարձությունների առումով, նույնպես առատ նյութ են տրամադրել. 2013 թվականի տարեվերջին ՀՊՏՀ խորհրդի նիստ, միջազգային գիտաժողով՝ ՀՊՏՀ գիտնականների մասնակցությամբ, քննաշրջան…

Հունվար և փետրվար ամիսների ընթացքում հանրապետության տնտեսական, մշակութային  ու հասարակական կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես տեղ են գտել այս համարում:

Ընդգրկուն ու բազմազան «Տնտեսական խճանկարը» և մյուս հիմնական խորագրերը` «Փորձագիտական հարթակը», «Ամենակարևորի մասին», «Վերծանելով արվեստի գաղտնագրերը», կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն հետաքրքրական թեմաներ:

Այս համարում կարող եք կարդալ նաև «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակին արժանացած պատմվածքներից մեկը, որի անդրադարձը շաղկապված է հունվարի 28-ին նշվող Հայոց բանակի ու հայրենասիրության թեմային:

Այսքանը հակիրճ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ հենց այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ամսագրի էլեկտրոնային տարբերակը կhրապարակվի մի փոքր ուշ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին