Լույս է տեսել «Տնտեսագետի» 2014 թվականի առաջին համարը
«Տնտեսագետ» ամսագրի 2014 թվականի առաջին համարն արդեն սպասում է իր ընթերցողին:
Սիրելի ընթերցո'ղ, հունվար-փետրվարյան թողարկումը լի է մեր ուսանողների հաջողությունների լուսաբանումներով, ինչն իր ուղղակի արձագանքն է ստացել շապիկի ձևավորման մեջ: Անցած ամիսները, համալսարանական իրադարձությունների առումով, նույնպես առատ նյութ են տրամադրել. 2013 թվականի տարեվերջին ՀՊՏՀ խորհրդի նիստ, միջազգային գիտաժողով՝ ՀՊՏՀ գիտնականների մասնակցությամբ, քննաշրջան…
Հունվար և փետրվար ամիսների ընթացքում հանրապետության տնտեսական, մշակութային ու հասարակական կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես տեղ են գտել այս համարում:
Ընդգրկուն ու բազմազան «Տնտեսական խճանկարը» և մյուս հիմնական խորագրերը` «Փորձագիտական հարթակը», «Ամենակարևորի մասին», «Վերծանելով արվեստի գաղտնագրերը», կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն հետաքրքրական թեմաներ:
Այս համարում կարող եք կարդալ նաև «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակին արժանացած պատմվածքներից մեկը, որի անդրադարձը շաղկապված է հունվարի 28-ին նշվող Հայոց բանակի ու հայրենասիրության թեմային:
Այսքանը հակիրճ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ հենց այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ամսագրի էլեկտրոնային տարբերակը կhրապարակվի մի փոքր ուշ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին