«Smart Notebook» ծրագրի ուսուցման մեկ դասաժամ

Դիտումների քանակ՝ 1612

Այսօր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում, մակրոէկոնոմիկայի ամբիոնի հարևանությամբ գտնվող լսարանում, որտեղ տեղադրված է էլեկտրոնային գրատախտակ, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները, աշխատակիցները, ուսանողները հնարավորություն ստացան մասնակցելու «Smart Notebook» ծրագրի ուսուցման դասաժամի, որը վարում էր «Alpha» ֆիրմայի կրթական ծրագրերի խորհրդատու Կարինա Սիրեկանյանը: Վերջինիս խոսքով` բոլոր այն կազմակերպություններին, որոնց իրենց ընկերությունը վաճառում է թվային  գրատախտակներ, շարունակաբար ծառայություններ է մատուցում, մասնավորապես` կատարում է տեխնիկական զննում, ծրագրային ապահովում, թարմացում, աշխատակիցներին, սովորողներին նոր ծրագրերի ուսուցում:

«Որպես կրթական ծրագրերի խորհրդատու` ես հիմնականում աշխատում եմ դպրոցներում և բուհերում: Ձեր բուհում այսպիսի չորս գրատախտակ է վաճառել մեր ընկերությունը, և մենք պատրաստ ենք իրականացնել ոչ միայն տեխնիկական սպասարկում, այլև նոր ծրագրերի ներմուծում և ուսուցում: Ուսումնական գործընթացում դրանք կարևոր են և’ դասախոսների, և’  մագիստրանտների, և’ ուսանողների համար»,- մեզ հետ զրույցում նշեց «Alpha» ֆիրմայի ներկայացուցիչը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կյապերի բաժին