«Իմ ֆինանսների միամսյակ»-ի շրջանակներում` իրազեկման սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 964

Հոկտեմբերի 1-ից 31-ը ՀՀ Կենտրոնական բանկի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ իրազեկման սեմինար, որին ներկա էին նաև ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Բացելով միջոցառումը և ողջունելով ներկաներին` Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավարությանը` իրենց նախաձեռնությանն ընդառաջելու և սեմինարի կայացմանը աջակցելու համար: Նա նշեց, որ միջոցառման շրջանակներում բոլոր բանախոսները ներկայացնելու են իրենց կազմակերպությունների գործունեությունը, փորձելու են գործնական գիտելիքներ փոխանցել և ուսանողներին ծանոթացնել անձնական ֆինանսները կառավարելու հմտություններին` ինչպես պլանավորել բյուջեն, խնայողություններ կատարել, օգտվել ապահովագրությունից և հանդես գալ որպես ավանդատու: Այս և ֆինանսական այլ կարևոր հարցերի մասին միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Ֆինանսական համակարգի հաշտարարի» գրասենկակի, «Ինեկոբանկ»-ի, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ուսանողները հնարավորություն ստացան բանախոսներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին