Հերթական տեղեկատվական հանդիպումը՝ «Էրազմուս+»-ի շուրջ

Դիտումների քանակ՝ 2445

«Էրազմուս+» միջազգային ծրագրով հետաքրքրված ուսանողների համար համալսարանի արտաքին կապերի բաժինն այսօր անցկացրեց հերթական տեղեկատվական հանդիպումը: Ծրագրի և դիմորդներին առաջադրվող պահանջների շուրջ խոսեց նշված բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ ընդգծելով,  որ  «Էրազմուս+»-ի շրջանակում ՀՊՏՀ ուսանողները կարող են  արտասահմանյան գործընկեր բուհերում սովորել 1 կիսամյակ, իսկ  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու վարչական աշխատակիցները հնարավորություն ունեն այդ բուհերում հյուրընկալվելու  5 օրով և  համապատասխանաբար  դասախոսելու կամ վերապատրաստվելու:

Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորում է մասնակիցներին՝ հոգալով բոլոր ծախսերը: Ուսանող-դիմորդը պետք է ունենա բարձր առաջադիմություն և անգլերենի լավ իմացություն:

Հանդիպման երկրորդ հատվածում ելույթ ունեցան արտերկրում 1 կիսամյակ սովորած ու վերջերս վերադարձած ուսանողները՝ պատմելով իրենց ուսումնառության, տպավորությունների, ձեռքբերումների, ծրագրի ընձեռած հնարավորությունների  մասին:

Բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Նշենք, որ հանդիպումները շարունակական են. առաջիկա միջոցառումների մասին կտեղեկացնենք:

Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, անընդհատ թարմացվող հայտարարություններ կարող եք  գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին