ՀՊՏՀ ուսանողներին ներկայացվեց «Beeline»-ի «3-րդ սերունդ» ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1541

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի և «Beeline» ընկերության համագործակցության շրջանակներում այսօր  ՀՊՏՀ-ում էին «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի  (ապրանքանիշը` Beeline) մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրենության աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի աշխատակիցներԳոհար Գալստյանը և Հասմիկ Կիրակոսյանը:

Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրեց «Beeline»-ի «3-րդ սերունդ» ստաժավորման  ծրագիրը (2016-2017թթ.), որը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել աշխատանքային փորձ հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկում: Ծրագրին կարող են դիմել բուհերի 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, շրջանավարտները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, լավ տիրապետում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, ունեն համակարգչային գիտելիքներ, թիմում աշխատելու հմտություններ, ստեղծագործ մտածողություն և այլն:
«Beeline» ընկերության աշխատակիցը նշեց, որ ՀՊՏՀ շատ ուսանողներ և շրջանավարտներ համալրել են ընկերության շարքերը հենց այս ստաժավորման ծրագրի միջոցով և մասնագիտական աճ են արձանագրել՝ ստանձնելով ղեկավար պաշտոններ:

Գոհար Գալստյանը ներկայացրեց նաև «Beeline»-ի գործունեությունը, ընկերությունում աշխատելու առավելությունները, ճկուն աշխատանքային գրաֆիկը և այլ մանրամասներ:

«3-րդ սերունդ» ծրագիրը ամռանը հնարավորություն կտա ուսանողներին աշխատել՝ հնարավորություն տալով և' փորձ ձեռք բերել, և' գումար աշխատել (ստաժավորումը վճարովի է), և' մշտական աշխատանքի անցնելու հնարավորություն ստանալ:

Այսօրվա հանդիպման մասնակից-ուսանողները լրացրեցին հարցաթերթիկներ, ինչը հնարավորություն կտա ընդգրկվելու ստաժավորման ծրագրում:

«3-րդ սերունդ» ծրագիրին կարող եք դիմել նաև beeline.am կայքի միջոցով, հետևյալ հղումով՝ about.beeline.am/am/vacancies/students.wbp:Դիմումներն ընդունվում են սույն թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին