Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները մասնակցել են նորվեգացի նշանավոր տնտեսագետ Էրիկ Ռայներտի բաց դասախոսությանը

Դիտումների քանակ՝ 1461

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները՝ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, տ.գ.թ., դոցենտներ Քնարիկ Վարդանյանը և Գայանե Ավագյանը, մարտի 29-ին մասնակցել են զարգացման տնտեսագիտության ականավոր ներկայացուցիչ, շատ երկրների կառավարությունների խորհրդատու, «Ինչպե՞ս են հարուստ երկրները դարձել հարուստ և ինչո՞ւ են աղքատ երկրները մնում աղքատ» հանրահայտ բեսթսելլեր գրքի հեղինակ, պրոֆեսոր Էրիկ Ռայներտի բաց դասախոսությանը Հայ-ռուսական համալսարանում:

Այս մասին մեզ հայտնեց ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ Էրիկ Ռայներտի դասախոսությունն անդրադարձ էր ժամանակակից տնտեսագիտությանը, հագեցած էր նրա երկար տարիների հետազոտությունների արդյունքներով և հարուստ տվյալներով: Բաց դասախոսության վերջում նորվեգացի պրոֆեսորը նաև պատասխանել է ունկնդիրների հարցերին:

«Նման կենդանի հանդիպումը նշանավոր գիտնականի հետ իսկական վարպետաց դաս էր դասախոսների, հետազոտողների և ուսանողների համար: Հրատապ է հատկապես Ռայներտի այն դրույթը, որ տնտեսական զարգացումը հնարավոր է տնտեսության պետական կարգավորման և ռազմավարական ներդրումների ներդաշնակ համադրման շնորհիվ»,-նշեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին