Պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը բաց դաս է անցկացրել Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1944

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը դեկտեմբերի 1-ին հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանին:

Ինչպես հայտնում են Եղեգնաձորի մասնաճյուղից, պրոֆեսորը մասնաճյուղի ուսանողների համար անցկացված բաց դասի ընթացքում ներկայացրել է ֆինանսներ, կապիտալ, կորպորատիվ ֆինանսներ, արժեթղթերի շուկա հասկացությունները, անդրադարձ է կատարել ՀՀ դրամի ստեղծման և զարգացման պատմությանը: Ուսանողները մեծ հետաքրքրություն են դրսևորել և հարցուպատասխանի ու քննարկման ակտիվ մթնոլորտ ձևավորվել: Հանդիպման ընթացքում, ուսանողների հարցերին ի պատասխան, Աշոտ Սալնազարյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները:

Մեր գործընկերները նմանատիպ հանդիպումները բավականին արդյունավետ են գնահատում և վստահեցնում, որ դրանք շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին