Հայտնի են 2018 թ. ՀՊՏՀ լավագույն մարզիկները

Դիտումների քանակ՝ 1776

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը, ամփոփելով 2018 թվականին ՀՊՏՀ մարզիկ-մարզուհիների գրանցած բարձր ցուցանիշները միջազգային և հանրապետական առաջնություններում, բուհական, միջբուհական տարբեր մրցաշարերում, մասնավորապես` ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ հանրապետական մարզական և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած միջբուհական խաղերում, հրապարակել է 10 լավագույն ուսանող մարզիկների անունները (կոչում, տարվա ձեռքբերումներ, ֆակուլտետ, կուրս):

Վահան Տեր-Բալյան (բազկամարտ)` երիտասարդների Եվրոպայի և աշխարհի արծաթե մեդալակիր, ֆինանսական, 4-րդ

Սամվել Այվազյան (ֆուտզալ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ, 4-րդ (հեռակա)

Արա Բաղդադյան (ֆուտզալ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, 2-րդ (մագիստրատուրա)

Ռուդոլֆ Վարդանյան (պաուերլիֆտինգ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի արծաթե մեդալակիր, ֆինանսական, 1-ին

Շանթ Սարգսյան (հրաձգություն)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, ֆինանսական, 2-րդ

Մելիք Դավեյան (բասկետբոլ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր, ՀՀ բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից, կառավարում, 4-րդ, (հեռակա)

Գոհար Վանոյան (բասկետբոլ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր, հաշվապահական հաշվառում և աուդիտ, 3-րդ

Տիգրան Հարությունյան (շախմատ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, ֆինանսական, 2-րդ (մագիստրատուրա)

Արմեն Հակոբյան (ձեռքի գնդակ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ, 2-րդ

Մարտին Ալեքսանյան (ֆուտզալ)` ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում, 3-րդ:

Նշված հաջորդականությունը պայմանական է:

Շնորհավորում ենք մեր լավագույն մարզիկ-ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ բուհական, հանրապետական առաջնություններում, ինչպես նաև համաշխարհային մրցասպարեզում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին