ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Ներգնա և արտագնա տուրօպերատորական գործունեություն» դասընթացը

Դիտումների քանակ՝ 1638

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կազմակերպած «Ներգնա և արտագնա տուրօպերատորական գործունեություն» թեմայով դասընթացը:

Այն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում զբոսաշրջային օպերատորի գործունեության հիմնարար գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, շահառուների մոտ ձևավորել ներգնա և արտագնա զբոսաշրջային օպերատորի գործունեության կազմակերպման և կառավարման համակարգային հմտություններ: 10 մասից բաղկացած դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետները:

asue.am-ի հետ զրույցում ֆեդերացիայի ծրագրերի ղեկավար Աշոտ Գասպարյանը նշեց, որ դասընթացն ունի 35 մասնակից, որոնք հիմնականում բիզնես ոլորտի ներկայացուցիչներ են, իսկ վերապատրաստումն իրականացվում է հոլանդական ավագ խորհրատվական կազմակերպության մշակած ծրագրով:

Հավելենք, որ ՀՊՏՀ-ն տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է, և համագործակցության շրջանակում անվճար վերապատրաստվում է ՀՊՏՀ 2 աշխատակից:

Դասընթացի մասին ավելին՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին