«Տնտեսագիտության փիլիսոփայություն» ձեռնարկը` ՀՊՏՀ առցանց գրադարանում
ՀՊՏՀ առցանց գրադարանը համալրվել է նոր` «Տնտեսագիտության փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկով, որի հեղինակն է փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ., ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը: Հրապարակվել է ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Ինչպես նշվում է ծանոթագրության մեջ, գրքում քննարկվում են տնտեսագիտության փիլիսոփայության ուսումնասիրության առարկայի կառուցվածքի, գործառույթների, «տնտեսական մարդու» մոդելների, հիմնային հասկացությունների, տնտեսագիտության մեջ փիլիսոփայության օրենքների և կատեգորիաների մեթոդաբանական նշանակության, տնտեսական կեցության և տնտեսական գիտակցության փոխհարաբերության, փողի, շուկայի, գործարարության բարոյականության, տնտեսության և բնապահպանության, հասարակության և պատմության մշակութապատմաքաղաքակրթական և տնտեսագիտական պարբերացումների, գլոբալացվող տնտեսության հետ կապված առանցքային հիմնախնդիրները: Դասընթացը նախատեսված է մագիստրոսների համար, բայց կարող է օգտակար լինել նաև տեսական տնտեսագիտության աշխարհայացքային-արժեքային, մշակութաբանական և մեթոդաբանական հարցերով հետաքրքրվողներին, ինչպես նաև «Գիտության պատմություն և փիլիսոփայություն» որակավորման քննություն հանձնող ասպիրանտներին: Ձեռնարկը հասանելի է ՀՊՏՀ առցանց գրադարանում` այստեղ:
Շնորհավորում ենք հեղինակին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին