44 տարի` ՀՊՏՀ-ի հետ. հարցազրույց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արկադի Հայրապետյանի հետ
ՀՊՏՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների շարքը շարունակում է ներկայացնել մասնագիտական կրթօջախի վաստակաշատ դասախոսների հետ զրույցները, որի առանցքում բոլորիս հարազատ բուհն է: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանում է մեր համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, նշված ամբիոնի նախկին վարիչ Արկադի Հայրապետյանը:
-Պարոն Հայրապետյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-Բարձրագույն որակի մասնագետներ պատրաստող կրթօջախ:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-1976թ.-ից աշխատում եմ:
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Մասնագիտությունս և ուսանողների ու կոլեգաներիս հետ ջերմ հարաբերությունները:
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-1966թ. ԵՊՀ-ի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում եղել եմ ուսանող, այնուհետև ասիստենտ: 1975թ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել ՀՊՏՀ-ում և մինչև այժմ աշխատում եմ:
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
- Ճանաչված մաթեմատիկոս, երջանկահիշատակ Արթուր Ավետիսյանը:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
-Դարձյալ կդառնայի դասախոս…
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Համերաշխությունը և փոխադարձ հարգանքը:
-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
-Այո′:
-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
-Տնտեսագիտության մասնագետների դարբնոցի:
-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Լսարանը, որտեղ շփվում եմ ուսանողության հետ:
-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Մեր ամբիոնի պարագայում դա հաջողվում է:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
-Մասամբ` այո:
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
-Նախ` բարձր որակավորում ունեցող անձ, ապա` հոգեբան, բարյացակամ և կարգապահ:
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Կմաղթեմ միջազգային լայն ճանաչում` համանման բուհական համակարգում:
-Շնորհակալ ենք, Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, անձնական և գործնական հաջողություններ: Հ.Գ. Սիրելի այցելուներ, խորագրի նախորդ` Արամ Սարգսյանի, Միքայել Թավադյանի, Զոյա Թադևոսյանի հետ հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:
Շարունակելի…
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին