Մասնագիտական քննարկում՝ մեծ կազմակերպությունների կառավարման հիմնախնդիրների շուրջ

Դիտումների քանակ՝ 1646

Կառավարման ֆակուլտետի ուսանողների համար ՀՊՏՀ կառավարման ամբիոնն այսօր կազմակերպել էր մասնագիտական քննարկում, որը վարելու համար հրավիրել էր 2012-2018թթ. «Գրանդ Քենդի» ՍՊԸ-իտնօրեն, ներկայում «Վարդանյան  ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանին:
Մասնակցում էին կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, ուսանողներ: Հյուրին ներկայացրեց և միջոցառման կարևորության մասին խոսեց կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց, որ Արամ Ղազարյանի հետ սկիզբ է դրվում մի համագործակցության, որը միտված է ուսանողների մասնագիտական հմտությունների բարելավմանը և գործատու-ուսանող կապի ամրապնդմանը:
Բարեգործական հիմնադրամի տնօրենը ներկայացրեց իր մասնագիտական կայացման ճանապարհը, շեշտադրեց շարունակական կրթության անհրաժեշտությունը՝ նշելով, որ լավագույն մասնագետներն անգամ ունեն հմտանալու, զարգանալու կարիք: Հանդիպման երկրորդ հատվածը քննարկում էր, առանցքում՝ մենեջմենթի հիմունքները: Ուսանողների հարցերին ի պատասխան՝ Արամ Ղազարյանը անդրադարձավ մեծ կազմակերպության կառավարման առանձնահատկություններին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին