Մասնագիտական կողմնորոշման հարցերը՝ ՀՊՏՀ քոլեջի ուշադրության կենտրոնում
Հայաստանի Ամերիկյան համալսարանի աշխատակիցները դեկտեմբերի 5-ին հյուրընկալվել են ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում՝ քոլեջի ուսանողներին ծանոթացնելով համալսարանի ֆակուլտետներին, ընդունելության կարգին, ինչպես նաև զեղչային ճկուն համակարգի նրբություններին և այլն։
«Հանդիպումը ոչ միայն օգտակար էր, այլ նաև համեմված էր հումորային և քաղցր պահերով՝ խոստումով, որ մեր ուսանողների հետ մյուս հանդիպումը կազմակերպվելու է ՀԱՀ-ում»,- մեզ հետ զրույցում նշեցին քոլեջի մեր գործընկերները։
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ղեկավարությունը շատ է կարևորում ուսանողների շարունակական կրթության և մասնագիտական կողմնորոշման հարցերը, ուստի խոստանում են՝ ոլորտային տարբեր համալսարանների համապատասխան ներկայացուցիչների հետ հանդիպումները կլինեն շարունակական:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին