“The recycler”. բրիտանական ամսագրի տպագիր տարբերակը հասանելի կդառնա ՀՊՏՀ-ականներին

Դիտումների քանակ՝ 1674

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնն այսուհետ ամեն ամիս ստանալու է բրիտանական “The recycler” ամսագրի նոր թողարկումը: Ամսագիրը ներկայացնում է թափոնների վերամշակման մասին հրապարակումներ: Ամսագրի օրինակները հասանելի կլինեն նաև գրադարանում և թեմայով հետաքրքրվողները կարող են օգտվել:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել յուրաքանչյուր ամիս ստանալու մասնագիտական այս ամսագիրը, որը տպագրվելուց հետո երկու ամիս անց նոր միայն հասանելի է դառնում նաև էլեկտրոնային հարթակում: Այսինքն՝ մեր գործընկերները, ուսանողները, որոնք հետաքրքրված են թափոնների վերամշակման հարցերով, կարող են ամսագրին ծանոթանալ տպագրվելուց անմիջապես հետո: Բացի այդ, մեզ հնարավորություն կտրվի այդ հանդեսում հրապարակել նաև մեր հոդվածները»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գագիկ Աղաջանյանը:

“The recycler”-ի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.therecycler.com կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին