Կյանքից հեռացել է ՀՊՏՀ դասախոս, անշարժ գույքի գնահատման ոլորտի հիմնադիրներից Հրաչյա Սարգսյանը

Դիտումների քանակ՝ 2697

Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՊՏՀ բնօօգտագործման  տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Հրաչյա Սարգսյանը:

Այս ցավալի լուրը հայտնում են բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի մեր գործընկերները և ամբիոնի ամբողջ կոլեկտիվի անունից ցավակցություն հայտնում Հրաչյա Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Հրաչյա Սարգսյանը եղել է  ՀՀ-ում  անշարժ գույքի գնահատման ոլորտի հիմնադիրներից մեկը, անշարժ գույքի լիցենզավորված և որակավորված գնահատող: «Նա իր գիտելիքները անմնացորդ փոխանցում էր ուսանողներին, միաժամանակ, լինելով անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող  «Տոսպ»  ընկերության հիմնադիրը,  աջակցում էր ուսանողների փորձառությունների կազմակերպմանը և պրակտիկ գիտելիքների ստացմանը: Հրաչյա Սարգսյանն աչքի էր ընկնում ոչ միայն մասնագիտական բարձր որակներով, այլև մարդկային լավագույն հատկանիշներով՝ պարկեշտ, բարի, արդար և նուրբ հումորի զգացումով» ,- նշում են ամբիոնի գործընկերները:

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 17.00-ին «Լյուար» սգո սրահում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին